Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի դատախազությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ յոթ բենզալցակայանների և հյուրանոցների սեփականատերերի, որոնք «Սենդի» փոթորկից հետո բարձրացրել են ծառայության գները` հաղորդում է ITAR-TASS-ը:
Նահանգի գլխավոր դատախազ Ջեֆրի Քիեզան հայտարարել է, որ ձեռնարկատերերը մեղադրվում են ապրանքների և ծառայության գները 11-59% բարձրացնելու համար: Բենզալցակայաններից մեկը մեկ գալոն բենզինը վաճառել է 5.5 դոլարով` այն դեպքում, երբ երկրում բենզինի միջին արժեքը 3.5 դոլար է:
Նյու Ջերսիի օրենքների համաձայն` բնական աղետների դեպքում արգելվում է գները բարձրացնել 10%-ից ավելի:










































