Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Միլյան կարծում է, որ մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի սաներին խաղալու հնարավորություն չի տալիս՝ տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:
««Ռեալ»-ում միշտ պետք է լինի հստակ ու ճշգրիտ քաղաքականություն: Մյուս կողմից դու տեսնում ես հսկայական անջրպետ առաջին թիմի ու կանտերայի միջև: «Ռեալ»-ում խաղալը հեշտ բան չէ. դա մակարդակ է պահանջում: Մարզչի քաղաքականությունը պարզ է. նա չի ապավինում թիմի սաներին»,- ասել է Միլյան:










































