Մադրիդի «Ռեալ»-ի ու Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ ինքը հիասթափված է, քանի որ Մոուրինյոն խաղաժամանակ չի հատկացնում իրեն՝ տեղեկացնում է իսպանական մամուլը:
Չնայած այս հանգամանքին՝ ֆրանսիացին նշել է, որ իր մարզչի աջակցության կարիքն ունի:
«Բնականաբար, ես ուզում եմ ավելի շատ խաղալ: Սակայն Իսպանիայի առաջնությունում ես ավելի շատ պահեստային նստարանին եմ լինում, քան խաղադաշտում: Այնուամենայնիվ, ես մտադիր եմ պայքարել հիմնական կազմի համար ու օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք ինձ ընձեռվեն: Մոուրինյոն միշտ աջակցել է ինձ ու ետ չի կանգնել նույնիսկ այն ժամանակ, երբ ես լավ խաղ եմ ցուցադրել՝ ասելով. «Արտասովոր ոչինչ չես արել»: Սակայն երբ շատ լավ եմ խաղում, նա ասում է, որ լավ եմ խաղուն: Մարզիչն այս ամենն անում է ֆուտբոլիստի խաղամակարդակը բարձր պահելու համար»,- ասել է Բենզեման:







































