Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյա՞նն է

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացռւցիչ Արսեն Համբարձումյանը չի բացառում, որ քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում միավորումը տեղի կունենա անկուսակցական թեկնածուի շուրջ: ԲՀԿ մամուլի խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ նշում է, որ իրենց համար նախագահի պաշտոնը ինքնանպատակ չէ: Երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել aravot.am կայքում: «Առավոտ»-ը ներկայացնում է հատվածներ:

«Առավոտ»- Պարոն Ուրիխանյան, ԲՀԿ-ի` քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու առաջարկությամբ կուսակցությունների միջև ինտրիգային և կիսագաղտնի բանակցությունների գործընթացը բերվեց ավելի քաղաքական տիրույթ: Սակայն ինչո՞ւ այդ առաջարկն արվեց հիմա, արդյոք փոքր-ինչ ուշացած չէ՞ ձեր նախաձեռնությունը:

Տիգրան Ուրիխանյան- Նախ և առաջ` ԲՀԿ-ի մասնակցությամբ որևէ գաղտնի բանակցություն երբեք տեղի չի ունեցել: Մարտավարական նկատառումներով տեղի են ունենում գործընթացներ, որոնք ժամանակավորապես, շատ կարճ ժամանակ` արդյունքի հետ կապված, չեն հրապարակվում, այդուհանդերձ` հանրությունը միշտ շատ լավ տեղեկացված է բոլոր այն գործընթացների մասին, որոնց ԲՀԿ-ն մասնակցում է: Ինչ վերաբերում է ժամկետին, ապա` իսկ ինչո՞ւ ոչ հիմա:

«Առավոտ» – Իսկ ինչո՞ւ հիմա, հարցադրումն առաջանում է նաև այն պատճառով, որ ընդամենը մի քանի ամիս առաջ` անցած փետրվարին, ԲՀԿ-ն չսատարեց ՀՅԴ և «Ժառանգության» նախաձեռնությունը՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու մասին, բացի այդ` ԲՀԿ-ն Աժ ընտրություններից առաջ որևէ անգամ չհիշատակեց խորհրդարանական համակարգի անցնելու մասին:

Տ. Ու.- ԲՀԿ-ն, անշուշտ, այն չէ, ինչ ժամանակին եղել է: Այս ընթացքում ԲՀԿ-ն հակված չէ գնալու այն կոմպրոմիսներին, որոնց գնացել է ժամանակին:

«Առավոտ»- Այսինքն` ժամանակին ԲՀԿ-ն չսատարեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական նախաձեռնությունը ՀՀԿ-ի հետ կոմպրոմիսի` արդյունքում:

Տ. Ու.- Շատ ավելի հանդուրժող ենք եղել ընդհանուր, միասնական որոշումների կայացման դաշտում: Այլևս իրավիճակը, երկիրը զարգացման ու առաջընթացի նոր փուլ հանելու հրատապ անհրաժեշտությունը չեն թույլատրում նման մոտեցում:

«Առավոտ»- Պարոն Համբարձումյան, ԲՀԿ-ի` քաղաքական կոնսուլտացիաների առաջարկից դետո Դաշնակցությունը շտապեց հանդես գալ միասնական քաղաքական պլատֆորմի շուրջ քաղաքական քննարկումների սեփական առաջարկությամբ: Արդյոք դա պայմանավորված չէ՞ր հետ չմնալու և ինչ-որ չափով նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնևու ցանկությամբ:

Արսեն Համբարձումյան- Վստահեցնում եմ, որ` ոչ: Դա պարզապես զուգադիպություն է: Կարծում եմ` հիշում եք, որ հուլիսի սկզբին կայացած Դաշնակցության Գերագույն ժողովից հետո մենք հայտարարեցինք մեր հիմնական մոտեցումները և նաև դրանից հետո նշեցինք, որ առաջիկայում պատրաստվում ենք հանդես գալ հայտարարությամբ և նախագահական ընտրությունների վերաբերյալ Դաշնակցության մոտեցումներով: Ի սկզբանե մտածում էինք, որ նախագահական ընտրություններից 100 օր առաջ հանդես գանք հայտարարությամբ, պարզապես տեխնիկական պատճառներով հանդես եկանք 101 օր առաջ:

«Առավոտ»- Տեխնիկական պատճառներն այս դեպբում ԲՀԿ-ի հայտարարությո՞ւնն էր:

Ա. Հ.- Ոչ, մեր ԳՄ որոշ անդամների գործուղումները:

«Առավոտ»- Ձեր առաջարկությունները դուք պայմանավորում եք երկրում համակարգային փոփոխության և ժողովրդավարության ամրապնդման անհրաժեշտությամբ: Այդ առումով արդյոք անցումը խորհրդարանական համակարգին կարո՞ղ է բեկում մտցնել: Ի վերջո, աշխարհում կան խորհրդարանական համակարգ ունեցող ավտորիտար երկրներ` ինչպես Հյուսիսային Կորեան, և հակառակը` նախագահական համակարգով ժողովրդավարական պետություններ` ինչպես ԱՄՆ-ը:

Ա. Հ.- Ձեր դիտարկումը միանգամայն ճիշտ է, ինքնին կառավարման համակարգը չի երաշխավորում ժողովրդավարություն այս կամ այն երկրում և չի ենթադրում զարգացման ավելի լավ ընթացք ու դինամիկա, և նույնը վերաբերում է նաև համամասնական և մեծամասնական ընտրակարգերին: Բայց մենք այդ առաջարկություններով հանդես ենք եկել` ի նկատի ունենալով հայաստանյան իրողությունները: Մենք այս փոփոխությունները դիտարկում ենք միջոց` մեր հայտարարության մեջ նախանշած մյուս խնդիրները լուծելու համար:

Տ. Ու.- Երկրում կա իրավիճակ, որի արդյունքում ձևավորվել է քաղաքական մենաշնորհ: Եվ քաղաքական մենաշնորհի, հետևաբար նաև այլ` տնտեսական մենաշնորհների, այսինքն` արհամարհելով մնացած բոլորին միանձնյա կամ մի թիմով որոշումներ կայացնելու այդ պրակտիկան վերջացնելու, մենաշնորհների գոյությունը կոտրելու համար հարկավոր է անցում կատարել խորհրդարանական համակարգին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում