Ամերիկյան իշխանությունները ուսումնասիրում են Հարավային Կորեայում THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման հնարավորությունը՝ գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին: Նրանց խոսքով՝ այս շաբաթ Պենտագոնը Ասիայի հետ համագործակցությունն ընդլայնելու նոր փորձ է ձեռնարկում՝ հակազդելու համար Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային սպառնալիքին:
Ըստ տեղեկության՝ ԱՄՆ-ը արդեն հետազոտություն է կատարել THAAD-ի տեղակայման հնարավոր վայրեր որոնելու համար, բայց այս հարցով վերջնական որոշում դեռ ընդունված չէ:
Այս ՀՀՊ համակարգը կարող է բռնել փոքր, միջին և միջանկյալ հեռահարության հրթիռներ: 2013 թվականին ԱՄՆ-ը նմանատիպ համակարգ տեղակայել է Գուամում՝ այնտեղ ամերիկյան բազաները պաշտպանելու համար:








































