Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ 2 ամսում 33 կանանց հետ հարաբերություններ ունենալու մասին իրեն ուղղված մեղադրանքնրեը շինծու են, քանի որ ինքը շատ ծեր է այդքան հաճախ հարաբերություններ ունենալու համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
«Թեպետ ես կարող եմ երբեմն չարաճճիություն անել, սակայն՝ 33 կին երկու ամսվա ընթացքում, դա բավական շատ է նույնիսկ 30 տարեկանի համար»,- հեգնել է Բեռլուսկոնին:
Հիշեցնենք, որ վերջերս Միլանի դատախազությունը քրեական գործ էր հարուցել վարչապետի դեմ` մեղադրելով նրան իր վիլլայում անչափահասների հետ ինտիմ կապեր ունենալու մեջ: Բեռլուսկոնին այդ մեղադրանքները շինծու է անվանել և ասել, որ դրանք հորինվել են իր քաղաքական հակառակորդների կողմից: