Դոնեցկի «Մետալուրգ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը խոսել է իր թիմի` վերջին խաղերում գրանցած անհաջողությունների մասին:
«Վերջին երեք խաղերում մենք հաղթանակ չենք տարել և վաստակել ենք 2 միավոր: Կարծում եմ` բազմաթիվ սխալներ ենք թույլ տվել թե´ պաշտպանությունում, թե´ հարձակման գծում: Հուսով եմ` առաջիկա խաղերում կկարողանանք շտկել իրավիճակը:
Պետք է նշեմ, որ թիմի բազմաթիվ խաղացողներ վնասվածքներ են ստացել, սակայն սա առկա խնդիրներից միայն մեկն է: Ընդհանուր խմբում իրենց մարզումները վերսկսկել են Վելիզար Դիմիտրովը և Կոնստանտինոս Մակրիդիսը: Կարծում եմ` նրանք կկարողանան հզորացնել թիմի ցուցադրած խաղը»,- Ղազարյանի խոսքը մեջբերում է «Մետալուրգ»-ի պաշտոնական կայքը:






































