Sunday, 21 06 2026
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը

Ֆրանսիա. մարտի 19-ը` Ալժիրում պատերազմի զոհերի հիշատակի պաշտոնական օր

Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես մարտի 19-ը` 1962-ի հրադադարի օրը, Ալժիրյան պատերազմի զոհերի հիշատակի ազգային օր հռչակելու մասին օրենք է ընդունել: Այս մասին հայտնում է france24.com պորտալը: Մարտի 19-ը հռչակվել է «Ալժիրում պատերազմի զոհերի և Թունիսում ու Մարոկկոյում ռազմական գործողությունների» հիշատակի օր, հայտնում է umma.org.ua-ն:

10 տարի առաջ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունն առաջին անգամ այս օրինագիծն առաջադրել էր խորհրդարանի քննարկմանը, սակայն այն ժամանակ այն լուրջ վեճեր էր հարուցել խորհրդարանականների շրջանում, որոնց մեծ մասը փորձել են թաքցնել Ֆրանսիայի գաղութային անցյալը:

Հիմա այս օրենքին լիովին կողմ են Ֆրանսիայի խորհրդարանի ձախ կուսակցությունները, որոնք կոչ են անում խոստովանել Ֆրանսիայի գաղութային անցյալի սխալներն ու հարգել Ալժիրում, Թունիսում և Մարոկկոյում ռազմական հակամարտությունների զոհերի հիշատակը: Սակայն UMP կուսակցությունը հայտարարել է, որ խորհրդարանն այս կերպ պատմությունն օգտագործում է իր նպատակների համար. օրենքն ընդունել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Ալժիր պաշտոնական այցից մի քանի օր առաջ:

Le Monde ֆրանսիական թերթի հաղորդմամբ` Ալժիրի, Մարոկկոյի և Թունիսի վետերանների ֆրանսիական ազգային ֆեդերացիայի (FNACA, որը 350 000 անդամ ունի) ներկայացուցիչները դրականորեն են ընդունել օրենքի ընդունումը: Ավելի քան 40 այլ ասոցացիաների մոտ 1 մլն վետերան անդամներ հայտարարել են, որ Մագրիբում զոհվածների հիշատակը կշարունակեն հարգել դեկտեմբերի 5-ին, որովհետև մարտի 19-ն ընդամենը պատմական ամսաթիվ է, այլ ոչ Ալժիրում հրադադարի իրական ամսաթիվը:

Ալժիրի հեղափոխությունը կամ Ալժիրի պատերազմը տեղի է ունեցել 1954-1962 թթ.` ֆրանսիացի գաղութարարների և ալժիրյան ազատության համար պայքարող խմբավորումների միջև: Արդյունքում`Ալժիրն անկախացել է, Ֆրանսիայի գաղութարար իշխանությունները` տապալվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում