Երկրի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Պակիստանի խորհրդարանի անդամ Ահմեդ Բուգտին այսօր վիրավորվել է։ Այս մասին տեղեկացրել AFP գործակալությունը:
Պատահարի պատճառով 12 մարդ թեթև վնասվածքներ են ստացել: Գործակալության տեղեկություններով՝ մահափորձը տեղի է ունեցել ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ՝ Դերա-Բուգտի քաղաքում:
Անհայտ մարդը խորհրդարանականի մզկիթի մուտքի մոտ թողնված կոշիկի մեջ պայթուցիկ սարքավորում է դրել: Պայթյունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Բուգտին փորձել ր հագնել կոշիկը: «Բուգտիի ոտքը շատ է տուժել, մոտ ժամանակներս պատգամավորին պետք է հասցնեն Քվետտա քաղաքի հիվանդանոց»,- հայտարարել է Պակիստանի խորհրդարանի ներկայացուցիչ Աքբար Դուրանին:
Ենթադրվում է, որ մահափորձն իրականացրել են Բելուջիստան նահանգի անջատողականները:










































