Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Դանի Ալվեշը, խոսելով իր մարզավիճակի մասին, հայտարարել է, որ ինքը գոհ չէ իր ներկայիս խաղամակարդակից: Այս մասին տեղեկացնում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ կատալոնյան թիմը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում պարտություն կրեց շոտլանդական «Սելթիկ»-ից 2:1 հաշվով:
«Գոհ չեմ իմ մարզավիճակից: Հարկավոր է տքնաջան աշխատել, որպեսզի վերագտնեմ նախկին մարզավիճակս»,- ասել է Ալվեշը:





































