Բրիտանական մամուլը գրում է, որ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպանական գծի երկու ֆուտբոլիստ հայտնվել են անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում: Խոսքը Վիլիանի ու Ֆերնանդինյոյի մասին է: Ըստ աղբյուրի՝ «քաղաքաբնակներ»-ի սկաուտներն սկսել են հետաքրքրվել նրանց ծառայություններով ուկրաինական ակումբի՝ «Չելսի»-ի դեմ խաղից հետո:
Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների գործում մասնագիտացված Transfermarkt ընկերությունը Վիլիանի տրանսֆերը գնահատում է 20 միլիոն եվրո, իսկ Ֆերնանդինոյինը՝ 12 միլիոն եվրո:







































