Բջջայինով բակում արված տեսագրությունը համաշխարհային հռչակ է բերել 2 իռլանդացի պատանիների, որոնք կատարում են Ռիհաննայի We found love երգը:
11-ամյա երգիչ Ռոբ Սքենլոնը ու նրա 16-ամյա ընկեր, կիթառահար Հարիսոն Դոդոն պատմել են, որ իրենց ինտերնետ-հիթը պարզապես տեղադրել են Facebook-ում։ Այս մասին գրում է Leister Leader-ը:
Սակայն YouTube-ում նրանց տեսագրությունը դիտել է միլիոնից ավելի մարդ, բազմաթիվ մարդիկ թողել են հիացած մեկնաբանություններ:
Բրիտանական The Sun թերթը վստահ է, որ ունկնդիրներին հիացրել է Սքենլոնի վոկալը, սակայն ինչպես հաղորդում է BBC-ն, նրա ընկերը նույնպես լավ է նվագել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ձայնագրությունն արվել է առանց նախապատրաստական աշխատանքների:
Հայտնի տեսանյութն աննկատ չի մնացել հեռուստատեսության աչքից: Երեխաներին նրանց FreshEra խմբի անդամներով հյուրընկալել է տեղի հեռուստաալիքներից մեկը:









































