Saturday, 20 06 2026
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա

Բուհ ընդունվելն ավելի հեշտ է, որակյալ կադր գտնելը՝ դժվար

Այս պահի դրությամբ Երևանի պետական համալսարան դիմել է 2200 դիմորդ: Այդ մասին տեղեկացնում է ԵՊՀ ընդունող հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վաչագան Գալստյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը նվազել է 400-ով: «Դիմորդների թվով դրական կարող ենք համարել վիճակը «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Կառավարում», «Լեզվաբանություն», «Միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն» մասնագիտություններում»,- պարզաբանում է նա: Փոխարենը՝ բնագիտական ֆակուլտետներում, դիմորդների թվով պայմանավորված, վիճակը մտահոգիչ է: «Փիլիսոփայություն», «Հոգեբանություն», «Արվեստաբանություն», «Ռուսաց լեզու» մասնագիտություններով նույնպես շատ դիմորդներ չկան: Սա պայմանավորվում է նրանով, որ հանրակրթական դպրոցներ ավարտողների հոսքը մեծ չէ:

Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը նկատում է դիմորդների թվի նվազում նաև մասնավոր բուհերում, ինչը մի շարք մարտհրվերների է հանգեցնում. «Եթե անցած տարի 57 դիմում կար, այս տարի 37 է: Մասնավոր բուհերի դեպքում որոշակի քանակից քիչ ունենալու դեպքում պարզապես հնարավոր չէ բուհը պահել:

Դիմորդների թվի նվազումը բանախոսները պայմանավորում են արտագաղթով, աշխատաշուկայի իրավիճակով: Ըստ բանախոսների՝ ամեն ինչ արվում է, որպեսզի ընդունելությունը հեշտ լինի: Օրինակ՝ ԵՊՀ-ում նույնիսկ մի շարք ֆակուլտետներում քննական բեռը թեթևացել է. առարկաներ են հանվել:

«ԵՊՀ-ում այս տարի հինգով կրճատվել է մասնագիտությունների թիվը, մեկով ավելացել: Թափուր տեղերի դեպքում կարող են պետական ավարտական քննական գնահատականով մասնակցել մրցույթին»,- պարզաբանում է Վաչագան Գալստյանը: Նույնիսկ մեկ առարկայով կարող են ընդունվել բնագիտական ֆակուլտետներ: Նախկինում մրցութային երկու առարկա է գործել՝ ֆիզիկա և մաթեմատիկա:

Հայ բանասիրության ֆակուլտետում հանվել է ընդունելության համար պարտադիր համարվող երրորդ առարկայից քննությունը՝ «Հայ ժողովրդի պատմություն» կամ օտար լեզու. հաշվի կառնվի ատեստատի գնահատականը: Իսկ այս ճանապարհն էլ, բանախոսները չհերքեցին, հանգեցնում է մի շարք խնդիրների՝ կապված բուհի տված կադրերի հետ:

Առավել մանրամասն ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում