Նոյեմբերի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարար Մայա Փանջիկիձեի հետ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Դեսպան Մանուկյանը, շնորհավորելով նախարարին կառավարության ձեւավորման եւ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վերջինիս փոխանցել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվեց տիկին Փանջիկիձեի կողմից:
Այնուհետեւ, զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-վրացական բարձր մակարդակի բարիդրացիական հարաբերությունների օրակարգային կարեւորագույն հարցերի վերաբերյալ:
Հայաստանի դեսպանն ու Վրաստանի արտգործնախարարը քննարկեցին նաեւ առաջիկա երկկողմ փոխայցելությունների ձեւաչափը, ինչպես նաեւ պայմանավորվածություններ ձեռք են բերել ընթացիկ համագործակցության եղանակների վերաբերյալ:












































