Միլանի «Ինտեր»-ի ղեկավարներն արգելել են Նիդերլանդների հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին օգտվել Twitter-ի իր էջից: Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի տիկինը` Իոլանտա Կաբաու վան Կասբերգենը:
«Այդ որոշումը բավականին տարօրինակ է, սակայն այն հրահանգել է ակումբի ղեկավարությունը: Մենք, ինչպես և նախկինում, ամբողջ սրտով «Ինտեր»-ի կողմնակից ենք: Ուեսլին չի գրի անգամ անձնական կյանքի մասին»,- հայտնել է Իոլանտան:
Նշենք, որ կիսապաշտպանի պաշտոնական էջը միլիոնից ավելի ընթերցողներ ուներ:







































