Մեծ Բրիտանիայի գահաժառանգ, Ուելսի արքայազն Չարզը տիկնոջ՝ Կորնուելի դքսուհի Քամիլայի հետ նոյեմբերի 3-ին մեկնել են երկուշաբաթյա շրջագայության Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ ներառյալ Նոր Գվինեա, Ավստրալիա և Նոր Զելանդիա:
Շրջագայությունը կտևի մինչև նոյեմբերի 16-ը:
Նպատակը թագավորական ընտանիքի շրջագայությունն է Բրիտանական համագործակցության երկրներում՝ ի պատիվ էլիզաբեթ 2-րդի կառավարման 60-ամյակի:
Անձամբ թագուհին այս տոնական տարում հրաժարվել է երկարատև ճանապարհորդություններից՝ ուղարկելով իր ընտանիքի ավելի երիտասարդ անդամներին։ Մասնավորապես, թագուհու թոռը՝ արքայազն Ուիլյամը, կնոջ՝ Քեյթի հետ այցելել է Ասիայի երկրներ, իսկ մյուս թոռը՝ Հարին, մեկնել է Համագործակցության Կարիբյան ավազանի երկրներ։








































