Գերմանիայի Ալտենբուրգ քաղաքում բժիշկները 71-ամյա հիվանդի որովայնից հեռացրել են 21 կգ-անոց ուռուցք: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով հիվանդանոցի գլխավոր բժշկին:
Գլխավոր բժշկի խոսքերով՝ բժշկական օգնության համար դիմել է մի տղամարդ, ով դժգոհել է որովայնում ծանրությունից և փորի մեծացումից: Հետազոտությունից հետո հայտնաբերվել է ուռուցք, և հիվանդին վիրահատել են: Հիվանդությունը տևել է մի քանի ժամ: Հիմնական դժվարությունն այն էր, որ ուռուցքը կիպ մոտեցել էր աղիքի կենտրոնական արյունատար անոթներին:
Բժշկի խոսքերով՝ վիրահատությունը լավ է ավարտվել և վերականգնման փուլը հաջող է ընթանում:









































