«Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանին երազում է գերազանցել լեգենդար Դիեգո Մարադոնային` ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում:
Հանրահայտ արգենտինացին 7 մրցաշրջանների ընթացքում 115 գոլ է հեղինակել ակումբի կազմում: Իսկ Կավանին իր հաշվին ներկայումս 79 գոլ է հեղինակել:
«Մարադոնայի ռեկո՞րդը: Աստիճանաբար մոտենում եմ նրան: Կարող եմ նաև գերազանցել Մարադոնային: Ինձ դուր է գալիս գոլեր հեղինակել: Նրանք միշտ երջանկացնում են հարձակվողներին»,- նշել է ֆուտբոլիստը:
Ընթացիկ մրցաշրջանում Կավանին 13 հանդիպում է անցկացրել` իր հաշվին գրանցելով 13 գոլ:






































