Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին նոր պայմանագիր է կնքել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Համաձայնագիրը կգործի մինչև 2016թ.: Այս մասին տեղեկացնում է ԻՖՖ պաշտոնական կայքը:
«Ներողություն եմ խնդրում ասուլիսից ուշանալու համար: Դա կապված է այն բանի հետ, որ քիչ առաջ նոր պայմանագիր կնքեցի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պրանդելին:
56-ամյա Պրանդելին Իտալիայի հավաքականը գլխավորում է 2010 թվականից: Մինչ այդ նա մարզում է «Ֆիորենտինա»-ն:
Մասնագետի գլխավորությամբ Իտալիայի հավաքականն արծաթե մեդալ է նվաճել «Եվրո-2012»-ում:









































