«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հույս է հայտնել, որ Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը չի ընդգրկի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրին Շվեդիայի հավաքականի դեմ հանդիպման թիմի հիմնական կազմում:
Հիշեցնենք, որ Ուիլշիրը նոր է ապաքինվել ծանր վնասվածքից, որի հետևանքով բաց է թողել 1,5 տարի:
«Մենք Հոջսոնի հետ ընդհանուր հայտարարի ենք եկել: Չգիտեմ, թե որքան ժամանակ նա խաղադաշտում կանցկացնի հավաքականի առաջիկա հանդիպմանը: Այդ մասին ավելի ճիշտ կլինի Հոջսոնին հարցնել: Սակայն դա ընդամենն ընկերական հանդիպում է, և ես հուսով եմ, որ Ջեկին կպահպանեն»:







































