Իրանի և Արևմուտքի միջև միջուկային ծրագրի հարցով համապարփակ համաձայնագիրն իրագործելի է՝ կարծում է Իրանի նախկին նախագահ Մուհամմադ Խաթամին: Այս մասին փոխանցում է Asriran պորտալը:
Խաթամին հույս է հայտնել, որ միջուկային ծրագրի լուծման հարցում իրանական ղեկավարության ողջամտությունն ու քաջությունը կպարգևատրվեն այդ հարցի նկատմամբ Արևմուտքի իրատեսական մոտեցումներով:
Նա նշել է, որ իրանական կառավարությունը լրջորեն է վերաբերվում այդ հարցին՝ հավելելով, որ երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նույնպես աջակցում է միջուկային համալիր համաձայնագրին:
«Իրանը չի ցանկանում ավելին, քան իր ինքնիշխանության և օրինական իրավունքների ճանաչումը»,- հավելել է Խաթամին:







































