Ուրբաթ Վիեննայի դատարաններից մեկում դատավճիռ է կայացվելու Ստրադիվարիուսի ջութակների խարդախության գործով: Հայտնի դիլեր, ջութակների համաշխարհային փորձագետ Դիթմար Մախոլդն ընդունել է, որ խարդախություններ է իրականացրել երաժշտական գործիքների հետ:
Այս գործը համարվում է պատմության մեջ խարդախության խոշորագույն դեպքերից մեկը:
Հետաքննության տվյալներով՝ Մախոլդը բազմիցս բանկային վարկեր է վերցրել՝ որպես գրավ տրամադրելով տարբեր հազվագյուտ երաժշտական սարքավորումներ:
Դատախազների տեղեկություններով՝ փաստաթղթերի մի մասը կեղծ է եղել: Բացի այդ, պարզվել է նաև, որ Մախոլդը մի քանի միլիոն արժողությամբ միևնույն ջութակը, որպես գրավ, ներկայացրել է միանգամից մի քանի բանկերի:
Եթե փորձագետի մեղքը հաստատվի, նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում:








































