Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով, YouTube-ի TheFineBros ալիքի օգտատերերը ստուգել են երեխաների արձագանքը հին համակարգիչների նկատմամբ:
Համակարգչի հսկա չափսերն ապշեցրել են երեխաներին: Ներկայումս համակարգչին տիրապետում է երեխաների ճնշող մեծամասնությունը, սակայն նրանք դժվարացել են միացնել հին սերնդի հսկային, արձագանքել դրա աղմկոտ աշխատանքին, մկնիկ փնտրել, ինչին ի պատասխան նրանց ասվել է, որ նախկինում ամեն ինչ արվել է ստեղնաշարի միջոցով:










































