Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը

ԱՄՀ-ն ու ԿԲ-ն իջեցրին Հայաստանի աճի կանխատեսումը՝ Ռուսաստանի պատճառով

Անցյալ շաբաթ միանգամից երկու կազմակերպություն՝ Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) ու մեր Կենտրոնական բանկը (ԿԲ) նվազեցրին Հայաստանի 2014-ի տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշը: Այսպես` ԱՄՀ-ն այս տարվա ապրիլին հրապարակած World economic outlook զեկույցում Հայաստանի համար 2014-ին կանխատեսել էր 4.3% տնտեսական աճ: Սակայն երեկ Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը հայտարարեց, թե իրենք վստահ չեն, որ Հայաստանը կկարողանա տարեվերջին 4.3% աճ ապահովել: ԱՄՀ-ի այս վերանայման հիմքը, ըստ Սանչեսի, Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ կապված զարգացումներն են:

Ինչ վերաբերում է մեր Կենտրոնական բանկին, ապա այն դեռևս ԱՄՀ-ից լավատես է, թեև նշանակալի՝ 1.3 տոկոսային կետով իջեցրել է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը: Այսպես` եթե առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում տարեվերջի համար ԿԲ-ն կանխատեսել էր 5.4%-ից 6.1% տնտեսական աճ (միջին արժեքը՝ 5.8%), ապա այս եռամսյակի ծրագրում ԿԲ-ն արդեն կանխատեսել է 4.1-4.7% տնտեսական աճ (միջին արժեքը՝ 4.5%): Այս նվազման հիմքում ԿԲ-ն միաժամանակ մի քանի գործոն է դրել, որոնցից մեկը մասնավոր տրանսֆերտների աճի տեմպի նվազումն է: Այսպես` եթե 3 ամիս առաջ ԿԲ-ն սպասում էր արտասահմանյան մասնավոր տրանսֆերտների 7-9% աճ, ապա այսօր նա արդեն կանխատեսում է 4.5-6.5% աճ: Մյուսը պետության վարած հարկաբյուջետային քաղաքականության (պետական ծախսերի) գնահատումն է: Նախկինում Կենտրոնական բանկը «ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում հարկաբյուջետային ազդակը» գնահատում էր «1.5 տոկոսային կետ ընդլայնող», իսկ այժմ՝ միայն «0.7 տոկոսային կետ ընդլայնող»:

Ավելի վատատեսական են դարձել նաև արտաքին ապրանքաշրջանառության վերաբերյալ սպասումները: «2014թ. արդյունքներով՝ ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կկազմի 11-13%, ներմուծման իրական աճը՝ 3-5%»,- ասված էր այս տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Իսկ երկրորդ եռամսյակի ծրագրում արդեն գրված է. «2014թ. արդյունքներով՝ ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կգտնվի 5.5-7.5%, ներմուծման իրական աճը՝ 1.5-3.5% միջակայքում»:

Հիշեցնենք, որ 3 օր առաջ էլ մեր Ազգային վիճակագրական ծառայությունը հունվար-ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշ էր արձանագրել 3.6%-ը: Ուշագրավ է սակայն, որ այս տարվա՝ առանձին վերցրած 4 ամիսներին տնտեսական ակտիվությունը աճի միտում է դրսևորել: Այսպես` առանձին վերցրած ապրիլին 2013-ի ապրիլի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.4%, այն դեպքում, երբ մարտի համապատասխան ցուցանիշը 4.1% էր, փետրվարինը՝ 3.4%, հունվարինը՝ 2.3%: Սակայն ակնհայտ է, որ տնտեսական ակտիվության աճի այս միտումը չի կարող պահպանվել մինչև տարեվերջ՝ Ռուսաստանի տնտեսության շարունակական վատացման պատճառով:

Վերադառնալով ԿԲ հրապարակած դրամավարկային քաղաքականության ծրագրին` նշենք, որ ի տարբերություն տնտեսական աճի, գնաճի առումով սպասումները բավականին լավատեսական են: Ընդ որում՝ ԿԲ-ն նախատեսում է առաջիկայում թուլացնել դրամավարկային պայմանները (ավելացնել տնտեսության մեջ փողի քանակությունը)՝ տնտեսական աճն աշխուժացնելու համար, ինչը գնաճի մեծացման ճնշումներ կառաջացնի: Սակայն այդ ճնշումներով հանդերձ՝ ԿԲ-ն կարծում է, որ գնաճը դուրս չի գա թույլատրելի միջակայքից՝ 4 պլյուս-մինուս 1.5 տոկոսից: «ԿԲ կանխատեսումների համաձայն՝ գնաճը կշարունակի նվազել սպասվածից ավելի արագ տեմպերով՝ տարվա երրորդ եռամսյակում ձևավորվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում, որին մեծապես կնպաստի նաև 2013 թվականի հուլիսին էներգակիրների սակագների աճի ազդեցության չեզոքացումը: 2014թ. երկրորդ եռամսյակում ԿԲ-ն կշարունակի թուլացնել դրամավարկային պայմանները, որը զուգակցվելով մինչ օրս իրականացված դրամավարկային պայմանների մեղմման և տարվա ընթացքում սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության հետ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում՝ առաջիկա ժամանակահատվածում տնտեսական ակտիվության տեմպերը որոշակիորեն կաշխուժանան՝ նպաստելով կանխատեսվող հորիզոնում գնաճի՝ իր նպատակային մակարդակի շուրջ կայունացմանը: ԿԲ գնահատումների համաձայն՝ 12-ամսյա գնաճը 2014 թվականի ընթացքում հիմնականում կգտնվի 2.5-5.5% միջակայքում»,- ասվում է այդ ծրագրում:

Այսպիսով՝ և՛ Արժույթի միջազգային հիմնադրամը, և՛ Հայաստանի ԿԲ-ն առաջին անգամ պաշտոնապես փաստեցին, որ Ռուսաստանի տնտեսության հետ կապված բացասական զարգացումներն արդեն իսկ ազդում են Հայաստանի տնտեսության վրա, և երկու կազմակերպություններն էլ իջեցրին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում