«Առաջիկա նախագահական ընտրություններին մրցակցություն կլինի նախագահի թեկնածուների միջև, բայց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հավասար շասներ ունեցող թեկնածուներ չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Հստակեցնելով՝ նա նշեց, որ նախագահին հավասար շանսեր ունեցող թեկնածուներ չի տեսնում, եթե անգամ առաջ գան առաջին, երկրորդ նախագահները, Գագիկ Ծառուկյանը:
«Մի քիչ չեմ հավատում քաղաքական ուժերի համախմբմանը, բայց կրկնեմ՝ այն, ինչ ես տեսնում եմ, կարծում եմ, որ մրցակիցներ կլինեն, բայց որ հավասարը հավասարի մրցակցություն կլինի՝ չեմ տեսնում»,- նկատեց պատգամավորը:
Համատեղ ասուլիսի ընթացքում ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանն ասաց, որ չի կարծում, թե գալիք ընտրություններին մրցակցություն է լինելու: «Շատ ավելի վաղ՝ մեկ տարի առաջ, Սերժ Սարգսյանը պետք է ներկայանար իր ծրագրով և մատչելի դառնար: Ես կարծում եմ, որ այդ կոնսոլիդացիայի գաղափարը քաղաքական դաշտում տարօրինակ կթվա հասարակության համար»,- ասաց Արամ Սարգսյանը:









































