ԱՄՆ-ի վերընտրված նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել համաշխարհային առաջնորդներին շնորհավորանքների համար: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամլո ծառայության հաղորդագրությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երեքշաբթի երեկոյից սկսած՝ նախագահը շնորհավորանքներ է ստանում իր գործընկերներից, որոնք շնորհավորում են նրան վերընտրվելու կապակցությամբ:
«Նախագահը շնորհակալ է շնորհավորանքների համար և աշխատանքի շարունակության ու համագործակցության հույս ունի»,- ասվում է հաղորդագրությունում:
Հինգշաբթի առավոտյան նախագահը հեռախոսով շնորհակալություն է հայտնել մի շարք երկրների ղեկավարներին շնորհավորանքների համար, այդ թվում՝ Ավստրալիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Հնդկաստանի վարչապետերին, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Կոլումբիայի նախագահներին, Սաուդիան Արաբիայի թագավորին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահկան ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 6-ին:









































