«Ատլետիկո Մադրիդ»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պորտուգալական «Ակադեմիկա»-ից կրած պարտությունից հետո կիսվել է տպավորություններով ու խոսել իր թիմի ձախողման պատճառների մասին:
«Մենք այն խաղը չցուցադրեցինք, որ պլանավորել էինք: Թիմը, ցավոք սրտի, չկարողացավ հավասակշռվածություն ցուցաբերել:
«Ակադեմիկա»-ն, ընդհակառակը, շատ լավ հանդիպում անցկացրեց ու կարողացավ օգտագործել բոլոր այն պահերը, որոնք ստեղծեց մեր դարպասին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը անսպասելի պարտություն կրեց 2:0 հաշվով: Հարկ է նշել, որ թիմի կազմում բացակայում էին առանցքային մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում նաև Ռադամել Ֆալկաոն:









































