Грузия Online-ի փոխանցմամբ` հայտնի են դարձել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ իր նոր պաշտոնում առաջին արտասահմանյան այցի մանրամասները: Բիձինա Իվանիշվիլին նոյեմբերի 12-14-ը մեկնելու է Բրյուսել:
Այս մասին հայտնել են Պետական գրասենյակում եղած աղբյուրները: Իվանիշվիլին Բրյուսելու մի շարք հանդիպումներ կանցկացնի ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարաններում: Իվանիշվիլին հանդիպելու է այդ կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և քննարկելու է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերությունները:








































