Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրն Իսրայելին անվանել է թիվ մեկ թշնամի,- հաղորդում է Associated Press-ը:
«Իսրայելը մեր թիվ մեկ թշնամին է, և մենք կշարունակենք նրան թշնամի համարել»,- հայտարարել է նախագահը:
Օմար Ալ-Բաշիրի կարծիքով՝ իրավիճակից դուրս գալու երկու ելք կա. կամ բարելավել հարաբերություններն Իսրայելի հետ, կամ պատասխան հարված հասցնել:
Նախագահն Իսրայելին մեղադրել է 2012 թ. հոկտեմբերի 23-ին «Յարմուկ» ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի համար: Ալ-Բաշիրի ներկայացրած տարբերակի համաձայն՝ Իսրայելի պաշտպանության նախարարության չորս անօդաչու թռչող սարքեր իրականացրել են գործարանի ռմբակոծությունը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ:











































