Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

1970թ. այս օրը վախճանվել է Շառլ դը Գոլը. (պատմություն)

Շառլ դը Գոլը ծնվել է 1890-ի նոյեմբերի 22-ին կաթոլիկ հայրենասերների ընտանիքում: Սովորել է Սեն-Սիրի Ռազմական դպրոցում, որն ավարտել է 22 տարեկանում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որպես լեյտենանատ մասնակցել է ռազմական գործողություններին: Գերի է ընկել գերմանացիների մոտ, 5 անգամ փախչելու անհաջող փորձեր է արել: Այնտեղ գրել է իր առաջին` «Երկպառակություն թշնամու ճամաբրում» գիրքը: Ազատ արձակվելուց հետո 3 տարի անցկացրել է Լեհաստանում` ռազմական ուսումնարանում ռազմական ռազմավարության տեսություն դասավանդելով: 1920-ի ամռանը, որպես մայոր, կռվել է սովետա-լեհական ճակատում: 1921-ի գարնանը Լեհաստանից Փարիզ է գնացել: Նա այնտեղ ամուսնացել է և դասավանդել Սեն-Սիրի դպրոցում, հետո Բարձրագույն Ռազնական դպրոցում: Հայտնի է դարձել որպես ռազմական գործի տեսաբան: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Շառլ դը Գոլը, որպես գնդապետ, գունգ է ղեկավարել: Այնուհետ բրիգադայի գներալի պարտականություններ է կատարել:

1940-ին դառնում է պաշտպանության նախարարի տեղակալ: Չընդունելով Գերմանիայի հետ հաշտության պայմանները` փախչում է Մեծ Բրիտանիա, որտեղից 1940-ի հունիսի 18-ին ուղերձ է հղում «բոլոր ֆրանսիացիներին», որում կոչ է անում շարունակել պայքարել ազատության համար: Նա Դիմադրության կազմակերպություն է ստեղծում: 1944-ին դը Գոլը դառնում է Ֆրանսիայի Նախարարների խորհրդի նախագահ: 1946-ին լքում է կառավարության ղեկավարի պաշտոնն ու գնում Կոլոմբե-լե-դյոզ-Էգլիսում գտնվող իր կալվածք: Հետագայում ստեղծում է «Ֆրանսիացի ժողովրդի միավորման» կուսակցությունը և մտնում քաղաքական խաղի մեջ: 1953-ին թողնում է իր կուսակցությունն ու վերադառնում կալավածք: Այդ շրջանում գրում է «Ռազմազական հուշեր»` 3 հատորոով. «Զորակոչ», «Միասնություն», «Փրկություն»:

1958-ին դառնում է Ֆրանսիայի նախագահ: Այդ պաշտոնում նա իրականացնում է ապագաղութացման քաղաքականություն: Շատ բան է անում բանակի հզորացման համար, նրա օրոք Ֆրանսիան միջուկային զենք է ձեռք բերում: Սերտորեն համագործակցում է ԽՍՀՄ-ի հետ: Դիվանագիտական և տնտեսական կապեր է հաստատում Գերմանիային նախկին ռազմական հակառակորդների հետ: Հակազդում է Ամերիկայի տնտեսական ազդեցությանը Եվրոպայում: 1960-ականների վերջին Ֆրանսիայում նորից քաղաքական և տնտեսական ճգնաժամ է բռնկվում, 1969-ին դը Գոլը կամավոր լքում է պաշտոնը, ինչից հետո ապրում է Իռլանդիայում և Իսպանիայում, որտեղից վերադառնում է իր կալվածք:

Շառլ դը Գոլը մահացել է 1970-ի նոյմբերի 9-ին: Փարիզում նրա անվան հրապարակ կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում