Մայիսի 23-ին Շակիրան Արևմտյան Հոլիվուդի The Grove առևտրի կենտրոնում գնումներ է կատարել: 37-ամյա երգչուհուն ընկերակցել են 27-ամյա զուգընկեր Ժերար Պիկեն և 16 ամսական որդին` Միլանը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Շակիրան ու Պիկեն միմյանց ձեռք են բռնել, իսկ փոքրիկ Միլանը հայրիկի գրկին է եղել: Փոքրիկը կրում էր մուգ կապույտ բլուզ և բալի երանգով տաբատ:
Երգչուհին նախընտրել է ազատ ջինսեր և մոխրագույն բլուզ, գլխարկ, շագանակագույն պայուսակ ու մոխրագույն բարձրակրունկ կոշիկներ: Ֆուտբոլիստը մոխրագույն-սպիտակ շերտավոր բլուզով էր, սև տաբատով ու սև կոշիկներով:













































