Այս տարվա նոյեմբերից Աթենքի բնակիչների ու հյուրերի համար բացվելու են Հունաստանի խորհրդարանի դռները, որը գտնվում է Սինտամագա հրապարակում: Խորհրդարանի շենքը պատմության և ճարտարապետության հուշարձան է: Այն կառուցվել է 1836թ-ին Մյունխենի Արվեստների ակադեմիայի տնօրեն, գերմանացի ճարտարապետ Ֆրիդրիխ ֆոն Գերտների նախագծով, որպես Հունաստանի առաջին թագավորի պալատ:
Բացի այդ՝ զբոսաշրջիկներին ժամանակ առ ժամանակ թույլ է տրվում զբոսնել Աթենքի նախագահական այգում: Այստեղ 140-ից ավելի դեկորատիվ ծառեր, թփեր և թափառող բույսեր կան:
Այս էքսկուրսիաները անցկացվում են միայն ամռանը:









































