Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Գեղամյանը ձեզանից մեկն է. մամուլ

«Երբ քաղաքական գործիչներն ուզում են մեկնումեկին վիրավորել, նրանք հաճախ օգտագործում են «Գեղամյան» ազգանունը` ասելով, որ իրենց հակառակորդը վարվում է, այսպես ասած, «գեղամյանավարի»: Նկատի ունեն` հետևողական և սկզբունքյին չէ: Ինչ խոսք, պարոն Գեղամյանն իսկապես կերպարանափոխվելու տաղանդ ունի, մասնավորապես, մի քանի անգամ նախագահական ընտրարշավներում հանդես է եկել որպես ընդդիմադիր թեկնածու, որից հետո ճարպկորեն փոխել է իր դիրքորոշումը` դրանից քաղելով բազմաթիվ օգուտներ: Բայց ասել, որ Արտաշես Մամիկոնովիչը միակն է քաղաքական գործիչներից, որը փոխում է իր դիրքորոշումը, մեղմ ասած, չափազանցություն կլինի»,- գրում է «Առավոտ»-ը խմբագրականում և հավելում.

«Պետք չէ շատ ուշադիր վերլուծաբան լինել` տեսնելու համար, որ մեր քաղաքական երկնակամարում կան բազմաթիվ մարդիկ, որոնք վերջին բառերով հայհոյում էին Տեր-Պետրոսյանին, Ծառուկյանին, Օսկանյանին կամ Սերժ Սարգսյանին, իսկ հիմա, երբ հիշյալ գործիչներն անում են քայլեր, որոնք այդ հայհոյողներին և իրենց թիմերին ձեռնտու են, առնվազն լոյալություն են պահպանում: Եթե նույն Գեղամյանը հանկարծ սկսի խաղալ այն խաղը, որը ձեռնտու է իրեն փնովողներին, վերջիններս չեն բերի նրան որպես անսկզբունքայնության օրինակ:

Գուցե այդպիսի փոփոխամտություն դրսևորվում է միայն անձերի նկատմամբ, իսկ ահա սկզբունքների առումով նրանք անսասան են` մեր լեռների պես: Բայց դա էլ այդպես չէ: Դուք կարծում եք, օրինակ, որ 95 թվականին ՀՀՇ-ն կո՞ղմ էր 100 տոկոսանոց համամասնական ընտրություններին: Ոչ, այն ժամանակ իշխանությունն ատամներով պաշտպանում էր մեծամասնական կարգը, որովհետև խնդիր ուներ խորհրդարան խցկելու իր գողականներին և օլիգարխներին: Ճիշտ նույն պատճառով այժմ մեծամասնական կարգից է կառչում Հանրապետականը: Կամ` դուք լսե՞լ եք, որ Քոչարյանի իշխանության օրոք ԲՀԿ-ն պայքարի հանուն կառավարման խորհրդարանական համակարգի: Կամ` դեռևս երկու տարի առաջ ՀԱԿ-ը վստահ էր, որ «մարտի 1-ի» սպանդը կազմակերպել է Քոչարյանը, իսկ հիմա, կարծես, հակված են մտածելու, որ դա արել է Սերժ Սարգսյանը, որովհետև որոշակի «ռասկլադներում» երկրորդ նախագահը կարող է անուղղակիորեն դառնալ ՀԱԿ-ի դաշնակիցը:

Նույնը` քաղաքական հետապնդումների հարցում: ՀՀՇ-ն կարծում է, որ նա ճիշտ է հետապնդել ՀՅԴ-ին, սակայն մնացածներին` սկսած 98 թվականից, սխալ են հետապնդել: Իսկ, օրինակ, Օսկանյանը կարծում է, որ մարտի 1-ից առաջ և հետո իշխանությունը ճիշտ էր վարվել, որ մարդկանց նետել էր բանտերը (համենայնդեպս` երբեք դրա դեմ չի ընդվզել), իսկ հիմա իր դեմ գործ սարքելը սխալ է: Քաղաքական ուժերից ոչ մեկը չի հայտարարում, որ քաղաքական հետապնդումները` սկսած դաշնակցականներից, շարունակած Վանոյով, 2004-ի ձերբակալություններով, «մարտի 1-ով» և վերջացրած Վարդան Օսկանյանով և Տիգրան Առաքելյանով, անընդունելի են:

Այնպես որ` չարժե կենտրոնանալ Գեղամյանի վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում