Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Բրյուսելի Եվրոպական թանգարանում երեք մարդու մահվան պատճառ դարձած հրաձգությունը Եվրոպայում հակասեմական տրամադրությունների հետևանք էր՝ հաղորդում է RIA Novosti-ին:
«Այդ սպանությունը հրեաների ու նրանց պետության նկատմամբ անընդհատ սադրումների հետևանք էր»,- մեջբերում է գործակալությունը Իսրայելի վարչապետի խոսքերը:
Նեթանյահուն տեղի ունեցածը անվանել է «հանցագործություն մարդկության դեմ» և զոհվածների ընտանիքներին հավաստիացրել է, որ կիսում է նրանց սուգը:
Անհայտ անձը շաբաթ կրակոցներ էր բացել Բրյուսելի կենտրոնում գտնվող Եվրոպական թանգարանում: Զոհվածների ու տուժածների մասին տվյալներ դեռ չեն տարածվում: Այս պահին դատախազությունը դեպքը կապում է հակասեմական տրամադրությունների հետ:









































