Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հանդես է եկել հայտարարությամբ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ավարտի կապակցությամբ, հաղորդում է MIGnews-ը:
ՀԱՄԱՍ-ի փոխնախագահ Սամի Զուհրին հայտարարել է, որ Ամերիկան պետք է դադարեցնի միակողմանիորեն սատարել Իսրայելին և վերականգնի քաղաքական հավասարակշռությունը:
«Իսլամական ջիհադ» խմբավորումը ևս հայտարարութուն է տարածել ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվել է, որ պաղեստինցի ժողովուրդը ոչինչ չի շահի Օբամայի հաղթանակից:






































