Թինա Կանդելակին որոշել է բացել իր խաղաքարտերը լրագրողների առաջ: Նա պատմել է, թե ինչպիսի տղամարդ է իրեն պետք կյանքում: Պարզվում է` նրա համար երբեք առաջնային չի եղել տղամադու գեղեցկությունը. «Հիմնականը, իհարկե, հայացքների և հետաքրքրությունների ընդհանրությունն է, որովհետև եթե նա լինի սպորտային կազմվածքով, խելացի, ինտելեկտուալ, հումորի զգացումով, բայց չհասկանա` ես ինչ եմ անում` մեզ մոտ ոչինչ չի ստացվի», փոխանցում է livestory.com-ը:
Շշուկներ կան, որ Թինան շատ առատաձեռն սիրեկան ունի, որը նրան բառացիորեն ողողում է թանկարժեք նվերներով: Թինան ասել է. «Ես ազատ, չամուսնացած կին եմ, կարող եմ ինձ ցանկացած հարաբերություն թույլ տալ, որոնցում չեմ վնասում ուրիշների կանանց և երեխաների զգացմունքները: Անձնական կյանքում ես շատ բանի միջով եմ անցել: Այդ պատճառով երբեք ինձ թույլ չեմ տա խլել ինչ-որ մեկի ամուսնուն կամ նրան հեռացնել ընտանիքից: Ներկայումս չկան հարաբերություններ, որոնց մասին ես անհրաժեշտ կհամարեի հրապարակավ հայտարարել: Հենց որ անցնեմ ամուսնության տանող փուլի, խոստանում եմ, որ կգրեմ և կխոսեմ այդ մասին»: Թինան ասել է, որ եթե մի երիտասարդի հաջողվի գրավել իր սիրտը, ինքը հանուն նրա պատրաստ է հանդարտեցնել իր դժվար բնավորությունը:







































