1789թ. հուլիսի 14-ը Բաստիլի գրավման օրն է, որը Ֆրանսիական հեղափոխության և Եվրոպայի նորագույն պատմության գլխավոր դրվագներից մեկն է: Հենց այս թվականին է ստեղվծել նաև Grande Fine Champagne կոնյակը, որն աճուրդի է հանվելու այս ամիս:
Grande Fine Champagne կոնյակի շիշը լավ վիճակում է գտնվում: Փորձագետներն այն գնահատում են 16-26.5 հազար դոլար:
Կոնյակը վաճառքի կհանվի նոյեմբերի 13-ին Ժնևում կայանալիք Christie’s աճուրդում: Grande Fine Champagne կոնյակի հետ մեկտեղ աճուրդի կհանվի նաև 240 լոտ, այդ թվում` գինիներ, սիգարներ, վիսկիներ:












































