2013-ից եվրոգոտում կսկսվի նոր տեսակի թղթադրամների շրջանառությունը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիին:
Առաջինը շրջանառության մեջ կդրվի 5 եվրո արժողությամբ թղթադրամը, որը կստանա հավելյալ պաշտպանիչ նշաններ:
Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2002 թ. թողարկվածների հետ համատեղ, որոնց բանկն աստիճանաբար դուրս կհանի շրջանառությունից:











































