Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի` Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղից առաջ «Ռեալ»-ի լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոն հայտնել է, որ երկրպագուների աջակցությունը մեծ նշանակություն ունի թիմի համար: Նա նաև հույս է հայտնել, որ «արքայական ակումբ»-ը կհաղթի և կնվաճի Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթը:
«Երկրպագուների աջակցությունը մեծ նշանակություն ունի: Մեր ժամանակներում չկային այնպիսի մարզադաշտեր, ինչպիսին «Էշտադիու դա Լուշ»-ն է:
Երբեք չես կարող ասել, թե ինչ կկատարվի եզրափակիչում: Կարելի է, օրինակ, նյարդայնանալ, եթե բախտը սկսի չժպտալ: Մեզ մնում է միայն սպասել և հուսալ»,- Marca-ն մեջբերում է Դի Ստեֆանոյի խոսքերը:





































