Մայիսի 24-ին Ծաղկաձորում շարունակվել են ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումները:
«ԶԼՄ-ներ-ոստիկանություն կապն ու փոխգործակցությունը» զեկույցով հանդես է եկել ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` ներկայացնելով հանրապետության զանգվածային լրատվության միջոցների հետ ծավալուն աշխատանքը, փոխգործակցության մեթոդաբանությունը, լրատվությւսն տրամադրման առանձնահատկություններն ու մի շարք այլ խնդիրներ:
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները զեկուցումից հետո քննարկել են իրավիճակը իրավական լրատվության դաշտում, ոստիկանության լրատվական ծառայության հետ փոխգործակցության, լրատվության տրամադրման օպերատիվության և մի շարք այլ խնդիրներ, որոնք ոստիկանության և զանգվածային լրատվամիջոցների համագործակցության ոլորտում են։
Քննարկումներին հաջորդել է համաժողովի փակումը, և մասնակիցները մեկնել են Ծաղկաձորից։










































