Tuesday, 16 06 2026
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
07:50
Նավթի գները նվազել են – 15/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ինչ կարողության տեր են «հանրային» պատգամավորները

Հանրային հատվածի ներկայացուցիչ, «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած Թևան Պողոսյանը, պարզվում է, զգալի կարողության տեր է: Ինչպես «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների հայտարարագրից, 2012 թ. հոկտեմբերի 20-ի դրությամբ Թ.Պողոսյանն իր բանկային հաշվեհամարին ունեցել է 30 մլն դրամ, 23 հզ. 800 դոլար և 1000 եվրո գումար: Պողոսյանն անցած մեկ տարում աշխատավարձ է ստացել երկու աղբյուրից, բայց թե որ՝ պարզ չէ (հանձնաժողովն այդ տվյալները փակել է), և ընդհանուր տարեկան եկամուտները կազմել են 24 մլն 720 հզ. դրամ, այսինքն՝ ամսական մոտ 2 մլն 60 հզ. դրամ: Պատգամավորը հայտարարագրել է արժեթղթեր՝ 966 հզ. դրամ արժողությամբ (ընկերության անունը հանձնաժողովը փակել է), սակայն դրանցից ստացված եկամուտ չի նշված:

Թ. Պողոսյանն ունի երկու ավտոմեքենա՝ «ՎԱԶ 2106» և «Միցուբիշի GRANDIS» մակնիշների: Որպես անշարժ գույք Պողոսյանը հայտարարագրել է բնակելի տուն, հողակտոր և բնակարան, որոնց մակերեսի, գտնվելու վայրի վերաբերյալ և այլ տվյալները նույնպես փակ են: Անցած տարում Թ. Պողոսյանը ոչ մի նոր գույք ձեռք չի բերել:

Հայտնի է, որ նախքան պատգամավոր դառնալը Թ.Պողոսյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրենն էր: Այդ կենտրոնը վայելում է իշխանությունների բարեհաճությունը և ոչ մեկ անգամ արժանացել է պետական դրամաշնորհների, որոնք պատահական անձանց չեն տրվում:

Ազգային ժողովում հանրային հատվածը ներկայացնող մեկ այլ պատգամավորի՝ Էդմոն Մարուքյանի ունեցվածքը շատ ավելի համեստ է. նրա բանկային հաշվեհամարներին այս տարվա հունիսի դրությամբ եղել է 1 մլն 686 հզ. դրամ, 990 եվրո և 36 դոլար: Մարուքյանն աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճար է ստացել 7 տեղից, ընդհանուր առմամբ՝ 3 մլն 72 հզ. դրամ կամ ամսական մոտ 256 հզ. դրամ, նաև ստացել է 850 եվրո հոնորար:

Է. Մարուքյանը որևէ փոխառություն կամ արժեթուղթ չի հայտարարագրել: Նա ունի 1 ավտոմեքենա՝ Honda CR-V 1999 թ., համատեղ սեփականությամբ 1 բնակարան (51.54 ք/մ մակերեսով)

Երկու պատգամավորն էլ չեն հայտարարագրել 8 մլն դրամը գերազանցող որևէ թանկարժեք գույք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում