Հայտնի զբոսաշրջության գիդ Lonley Planet-ը հրապարակել է աշխարհի քաղաքների վարկանշային աղյուսակը գին-որակ հարաբերակցությամբ, գրում է Eiromag-ը:
Վարկանշային աղյուսակը գլխավորել է Ռիո դե Ժանեյրոն: Երկրորդ հորիզոնականում է գտնվել Շվեդիայի Գեթեբորգ քաղաքը: «Շվեդիայում կարելի է գտնել գների լավ հավասարակշռություն, եթե իմանաս, որտեղ փնտրել»,- նշվել է զբոսաշրջության գիդում:
Զբոսաշրջային վարկանիշի առաջին հնգյակի մեջ են մտել նաև Նամբիան, Կամբոջան, Բոլիվիան:







































