Իտալիայի ոստիկանությունը խուզարկել է հարյուրավոր խանութներ, գրավատներ, բնակարաններ։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ոստիկանական այս գործողությունները խոշոր մաքսանենգ խմբավորման հետաքննության վերջնական փուլերից են եղել: Մաքսանենգները մեղադրվում են Շվեյցարիայում թանկարժեք մետաղների անօրինական վաճառքի համար:
Խուզարկության ընթացքում առգրավվել են մոտ 200 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր:
Արեցցո քաղաքում, որը հաճախ անվանում են «Իտալիայի ոսկե մայրաքաղաք», ոստիկանները հայտնաբերել են մաքսանենգների ավազակախմբի հետ առնչություն ունեցող ավելի քան 100 կասկածյալների:











































