Իտալական «Միլան»-ի պաշտպան Իգնասիո Աբատեն առնվազն երկու շաբաթ չի կարողանա օգնել Իտալիայի փոխչեմպիոնին: Այս մասին տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Միլան» – «Մալագա» խաղին ազդրի մկանների վնասվածք է ստացել՝ հանդիպման 6-րդ րոպեին դուրս գալով խաղադաշտից:







































