Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատվել է սիբիրյան խոցի կասկածելի ևս մեկ դեպք։ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի երիտասարդ բնակչուհին բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Հիվանդության մաշկային ձևն է, վիճակը միջին ծանրության է։ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։
Հիվանդ անասուն հայտնաբերված բոլոր տարածաշրջաններում ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից շարունակվում են բակային համայցերը, կանխարգվելիչ և հակահամաճարակային միջոցառումները։