Հունգարացի ռեժիսոր Կորնել Մունդրուցոյի «Սպիտակ Աստված» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Հատուկ հայացք» մրցանակի: Այս մասին գրում է BBC-ն:
Կինոնկարը աղջկա կողմից իր շան որոնումների մասին է, որին ծնողները վտարել էին տնից: Ըստ ֆիլմի սցենարի՝ խառնածին ցեղատեսակի շուն պահելը դատապարտվում էր հասարակության կողմից և բարձր հարկերի էր ենթակա, ինչի պատճառով այդ շների տերերը լքում էին նրանց:
Ռեժիսորի խոսքով՝ իր ֆիլմն այն մասին է, թե ինչպես են եվրոպացիները վերաբերվում փոքրամասնություններին:













































