ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Թուրքիայի բողոքի ակցիաներին, մասնավորապես՝ Ստամբուլի Օկմեյդանի շրջանի իրադարձություններին, և ինչպես երկրի իշխանություններին, այնպես էլ ցուցարարներին կոչ է անում զսպվածություն դրսևորել: Այս մասին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ փոխանցում է Hurriyet-ը:
«Երկու կողմերն էլ պետք է զերծ մնան բռնությունից՝ ավելի շատ մահվան դեպքեր թույլ չտալու համար»,- ասել է նա:
Անդրադառնալով Թուրքիայի միջոցով իրաքյան նավթի արտահանման հարցին՝ նա ասել է, որ Հյուսիսային Իրաքի և կենտրոնական կառավարության միջև տարաձայնությունները պետք է հարթվեն բանակցային սեղանի շուրջ: