«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ բրիֆինգների ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խմբակցության անդամ Կարեն Բոթոյանի խմբակցությունից դուրս գալը բացատրեց նրա նկատմամբ գործադրված ճնշումներով: Ըստ Բիշարյանի հնարավոր է, որ Բոթոյանի հետ խոսել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նրան առաջարկ է արվել իր քվեարկությամբ օգնել կառավարության ծրագրի հաստատմանը: Եվ քանի որ այդ առաջարկը եղել է ոչ մեկ անգամ, ըստ Բիշարյանի, դա կարելի է դիտարկել ուղղակի ճնշում: Մեր թղթակիցը Հեղինե Բիշարյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ կառավարությունը նույն տրամաբանությամբ ճնշում չի գործադրում ԲՀԿ կամ ՀՅԴ խմբակցությունների անդամ գործարար պատգամավորների նկատմամբ և հատկապես կենտրոնացել է ՕԵԿ-ի վրա:
Այս հարցը իսկապես մտահոգությունների տեղիք է տալիս, և պետք է հասկանանք՝ գուցե կառավարության հետ լեզու գտնելու խնդի՞ր կա: Ես կարծում եմ, որ այս հարցը բավականին ջուր վերցնող խմոր է»,- պատասխանել է Հեղինե Բիշարյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































