Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին երկու ամսվա ընթացքում Թեհրանում անշարժ գույքը թանկացել է 30 տոկոսով: Միևնույն ժամանակահատվածում 35 տոկոսով աճել է անշարժ գույքի վարձավճարը:
Փորձագետների կարծիքով՝ անշարժ գույքի գնի աճը պայմանավորված է իրանական շուկայում դոլարի ու ոսկու գնաճով, ինչպես նաև շինանյութերի կտրուկ թանկացմամբ: Իրանական մի շարք ԶԼՄ-ներ սրանից առաջ գրել էին, թե այս տարի անշարժ գույքի վարձավճարը նախորդ տարվա համեմատ աճել է 50 տոկոսով:
Փորձագետները կարծում են, որ Իրանի անշարժ գույքի շուկայում գների վերահսկման համար անհրաժեշտ է կանխել ոչ պաշտոնական գործարքների կնքումը:












































