Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան հայտարարել է, որ իրեն համարում է քաղբանտարկյալ՝ ընդգծելով, որ իր դեմ արված վկայությունները չեն համապատասխանում իրականությանը:
Ախալայայի փաստաբան Դավիթ Դեկանոիձեն հայտարարել է, որ որևէ հիմք չկար, թե Ախալայան թաքնվելու էր, և որ հենց դրա համար են ձերբակալել նրան. «Երբ նրան զանգահարեցին դատախազությունից, նա Թբիլիսիից եկավ Քութայիս և հայտարարեց, որ ընդհանրապես ծանոթ չէ այն մարդկանց հետ, որոնք իրեն մեղադրում են վիրավորելու մեջ: Երբ Ախալայան վերադարձավ Վրաստան, նա սպասում էր, որ կարող էր տեղի ունենալ նման մի բան»:












































